top of page

Staying Alive –Կենսապահովման առաջադրանքներ ինքնուրույն և Երկիր-Մարս համատեղ գործառնության ներքո

 


© ZARM / University of Bremen

  

Մոլորակային առաքելությունների ժամանակ, դժվարին պայմաններում գոյատևելիս, տիեզերագնացները կախված են կենսապահովման համակարգերից։ Այս համակարգերը պետք է լինեն մարդակենտրոն, համապատասխան, արդյունավետ կառավարվեն տիեզերագնացի կողմից՝ ապահովելու մարսյան առաքելությունների հաջողությունը։           

«Staying Alive»-ը Գերմանիայի՝ Բրեմենի համալսարանի Կիրառական Տիեզերական Տեխնոլոգիաների և Միկրոգրավիտացիայի Կենտրոնի գիտափորձն է։ Այն գործ ունի տիեզերակայանում կենսապահովման համակարգի վերականգնող բաղադրիչի՝ ֆոտոբիոռեակտորի հետ՝ ներառելով երեք ասպեկտներ. հաղորդակցում և գործառնություն, օգտագործողի ինտերֆեյս, տիեզերագնացի հոգեկան առողջությանն աջակցություն։

«Staying Alive»-ի նպատակն է ուսումնասիրել տիեզերագնացի և ֆոտոբիոռեակտորի միջև փոխազդեցությունը։ Կթեստավորվի նաև բարձր ինտերակտիվությամբ սենսորային համակարգ։ Սենսորային ցանցը պետք է հնարավորություն ունենա հաղորդակցվելու մարդկանց հետ, սովորելու փորձի և նոր տվյալների հիման վրա, բացատրելու իր որոշումներն ու այս կերպ դառնալու թիմի անդամ, այլ ոչ թե պարզապես տվյալների աղբյուր։

AMADEE-24-ի ընթացքում կիրառվելիք ֆոտոբիոռեակտորը թթվածին կարտադրի ոչ տոքսիկ ֆոտոսինթեզող օրգանիզմների միջոցով՝ ունենալով սենսոր և ինտերֆեյս փոխազդեցության համար։ Գիտափորձի ընթացքում տիեզերագնացները պետք է մի քանի տեսակ առաջադրանքներ կատարեն՝ ամբողջովին ինքնուրույն և Երկրի աջակցության կենտրոնի հետ համատեղ։ Կօգտագորվեն նաև հարցարաններ և տեսագրություններ առաքելությունից առաջ և հետո տվյալների հավաքագրման համար։




bottom of page