SAMPLE-ը Ավստրիայի՝ Գռազի Տեխնոլոգիաական համալսարանի Ինքնավար Խելացի Համակարգերի ուսումնասիրության խմբի գիտափորձն է։ Այն անդրադառնում է խնդիրներին, որոնք սահմանափակում են մոլորակագնացների օգտագործումը, նաև աջակցում է անալոգային տիեզերագնացներին և գիտական թիմերին իրենց ուսումնասիրությունների մեջ՝ լինելով կիսաինքնավար հեռակառավարվող հետախույզ ռոբոտ։
Այս գիտափորձը նախատեսում է ընդլայնել մարսագնացների օգտագործման և ինքնավարության շրջանակը և ապահովել տիեզերագնացների և ռոբոտների միջև փոխազդեցության նորարար ուղիներ։ SAMPLE-ը ուսումնասիրում է ռոբոտների այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են ֆոտոգրաչափությունը, տեղում գործիքների տեղադրումը, նմուշների հավաքագրումը։ Նախագիծը տրամադրելու է եռաչափ քարտեզներ, պատկերներ, հատուկ չափումներ ռոբոտի հետազոտական աշխատանքից անմիջապես հետո։
Գիտափորձի նպատակներին հասնելու համար տեղում չափումների իրականացումը և տվյալների հավաքագրումը կբարելավվի ռոբոտ-ձեռքի կիրառմամբ։ Վերջինիս ինքնավարության աստիճանը կարող է կարգավորել անալոգ տիեզերագնացը։ Մեքենայական ուսուցման ալգորիթմներն էլ թույլ կտան կատարելագործելու մարսագնացի՝ մեծ հեռավորությունների համար նավիգացիոն հմտությունները։