Տիեզերակայանից դուրս արվող ակտիվությունները առաքելության ամենավտանգավոր խնդիրներից են։ Կարևոր է բացահայտել և նվազեցնել դրանց հետ կապված ռիսկերը։
Իսպանիայի՝ Կադիսի համալսարանի ՃՆՇՈՒՄ գիտափորձը նախատեսում է արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներ մոդելավորել տիեզերակայանից դուրս ակտիվությունների ընթացքում՝ մարտահրավերելով տիեզերագնացների ճանաչողական, հուզական և հոգեսոցիալական հմտությունները։ Այսպիսի արտակարգ իրավիճակները կարող են պատահել տեխնիկական խնդիրների, բժշկական հանգամանքների կամ միջավայրային վտանգների պատճառով։
Կուսումնասիրվեն անալոգ տիեզերագնացների աշխատունակությունն ու թիմային աշխատանքը, ինչպես նաև կթեստավորվեն արտակարգ իրավիճակների հաղթահարման համար նախատեսված պրոտոկոլները։ Հատուկ ուշադրություն կդարձրվի այնպիսի իրավիճակներին, որոնցում կպահանջվեն արագ, ճշգրիտ և հաշվարկային լուծումներ ստատեգիական և կենսակարևոր խնդիրների համար: