Ռոբոտը հեռավար կառավարելիս տեղում իրավիճակը հաճախ վատ է գնահատվում, ինչը դրդում է թյուր եզրակացությունների։ Ռոբոտի կառավարման համակարգը պետք է խելամտորեն նախագծվի՝ մարդու և ռոբոտի միջև արդյունավետ հաղորդակցությունն ապահովելու համար։
Պորտուգալիայի՝ Լիսաբոնի համալսարանի MEROP գիտափորձը նախատեսում է բարելավել ռոբոտների հեռակառավարման համակարգերը՝ տրամադրելով խելացի, ստուգող և խնդիրներին անդրադարձող գործիքաշարով համակարգ։ Այն պետք է կանխի ռոբոտի՝ չնախատեսված ինքնավար գործողությունները և ապահովվի անվտանգ հաղորդակցություն։ Այդ արդյունքին հասնելու համար անալոգ տիեզերագնացները կարողանալու են ռոբոտը կիսաինքնավար հեռակառավարման ռեժիմից բերել դեպի ամբողջությամբ մարդու կողմից հեռակառավարվող ռեժիմի։ Առաջին ռեժիմը թույլ է տալիս ռոբոտի անուղղակի կառավարում վիրտուալ ավատարի կողմից, մինչդեռ ամբողջական հեռակառավարումը թույլ է տալիս անմիջապես կառավարել ռոբոտին՝ իրավիճակի վերաբերյալ իրազեկվածությունն ուժեղացնելու համար։