Ռոբոտները կարող են մեծապես աջակցել տիեզերագնեցներին Մարսային ծրագրերի ժամանակ:
AMADEE-24-ի ընթացքում դա ապացուցվելու է Վերին Ավստրիայի Կիրառական Գիտությունների համալսարանի և Գերմանիայի՝ Վյուրցբուրգի համալսարանի գիտնականների կողմից ստեղծված երեք ռոբոտի միջոցով. Խելացի ռոբոտը եռաչափ քարտեզագրումների համար (Irma3D), ռոբոտ Չարլին և RTE (Ռոզենբաուերի Տեխնիկական Սարքավորումների) ռոբոտը: Այս գիտափորձն ուսումնասիրում է, թե ինչպես կարելի է տեղանքը ճիշտ քարտեզագրել շարժական ռոբոտների միջոցով և հեռավար կառավարման մոտեցումներ մշակել։ Անհրաժեշտ է ուսումնասիրել տեղանքի անցանելիությունը և հայտնաբերել հնարավոր խոչընդոտներ։ Բացի այդ, ստուգվելու է, թե ինչպես կարող է ռոբոտացված համակարգն օգնել անալոգ տիեզերագնացների նմուշների հայտնաբերման, հավաքագրման և վերլուծության գործընթացում։ Սա հատկապես կարևոր է տիեզերագնացների արդյունավետ գործառնության համար, եթե հաշվի առնենք սկաֆանդրներով շարժման սահմանափակություններն ու դժվարությունները։ Ռոբոտները կարող են նաև աջակցել իրենց բեռնափոխադրման կարողություններով՝ այլ սարքեր տեղաշարժելու և լիցքավորելու համար: