top of page

HUMANISE– Մարդ-Մեքենա փոխազդեցություն, Սթրեսս և Կատարողականություն


© HUMANISE Project

Մարսագնացների խրթին կառավարման համակարգը շեղում է օպերատորներին և կարող է բացասական ազդել առաջադրանքի կատարման արդյունավետության վրա։ Նիդերլանդների՝ Դելֆտի Տեխնոլոգիական համալսարանի՝ Lunar Zebro թիմի HUMANISE գիտափորձն անդրադառնում է մարսագնացների կառավարման համակարգի դիզայնին, օգտագործման փորձին և հարմարությանը։  Դա արվում է ապագա Մարսյան առաքելությունների անվտանգության ապահովման և ընդհանուր արդյունավետության բարձրացման համար։

Գիտափորձի նպատակն է մարսագնացների կարգավորիչների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, որը կնպաստի դրանց ապագա դիզայնին՝ այն առավելագույնս համապատասխանեցնելու օպերատորի կարիքներին և մեծացնելու օգտագործման արդյունավետությունը։ Դրան հասնելու համար մարսագնացի երեք տարբեր կարգավորիչներ կթեստավորվեն առնվազն չորս անալոգային տիեզերագնացների կողմից։ Կարգավորիչերի օգտագործման առանձնահատկությունների օբյեկտիվ համեմատության համար տիեզերագնացները կկատարեն միևնույն առաջադրանքը հավասար պայմաններում։ Որակական և քանակական մեթոդներ կկիրառվեն՝ տիեզերագնացների կողմից կարգավորիչների օգտագործման փորձը և հարմարությունը գնահատելու համար. ստանդարտացված հարցարանները և կենսաչափական տվյալները կվերլուծվեն քանակական ճանապարհով, իսկ հարցազրույցները և տեսագրությունները՝ որակական։


bottom of page