top of page

GeoPrep֊ Աստղաերկրաբանական նմուշի նախապատրաստում դաշտային վերլուծությունների և վերադարձի առաջնահերթությունների համար

     


© D. Jaeger -University of Innsbruck

Երկրաբանական վերլուծությունը թույլ է տալիս բացահայտելու մոլորակի պատմությունը, օրինակ անցյալի հրաբխային ակտիվությունը կամ նախկինում ջրի առկայությունը։ Երկրաբանական նմուշների մանրամասն ուսումնասիրությունը պահանջում է հատուկ նմուշի պատրաստում` հուսալի արդյունքներ ստանալու համար: GeoPrep-ը կգործարկի նոր աշխատանքային մոտեցում նմուշների պատրաստման համար՝ հարմարեցված դաշտային լաբորատոր միջավայրի սահմանափակումներին:

Ավստրիայի Ինսբրուկի համալսարանը կփորձարկի, թե արդյո՞ք այս տեխնիկան կարող է կիրառվել այս կոնկրետ առաջադրանքի համար սահմանափակ պատրաստվածություն ստացած անալոգային տիեզերագնացների կողմից։ Բացի այդ, անալոգային տիեզերագնացները կկատարեն պարզ օպտիկական մանրադիտակով փորձեր՝  և՛  նմուշների որակը գնահատելու, և՛ հետագա, ավելի բարդ վերլուծությունների համար դրանց համապատասխանությունը գնահատելու համար: Այս պատկերացումները արժեքավոր կլինեն տեղում, իրական ժամանակում երկրագիտական աշխատանքի համար: Քանի որ Մարսից Երկիր երկաբանական նմուշների տեղափոխումը մեծ ռեսուրսներ է պահանջում, հետևաբար դրանց քանակը սահմանափակ է: Ուստի հետադարձ թռիչքի համար առավել խոստումնալից նմուշների հայտնաբերումը կօգնի առավելագույնի հասցնել ապագա Մարս առաքելության երկրագիտական արժեքը:



ՀԱՅԿԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՖՈՐՈւՄ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հեռ.՝ +374 95 171 005

Էլ.հասցե՝ armspaceforum@gmail.com

  • LinkedIn
  • Facebook

Միացիր թիմին

Մենք միշտ փնտրում ենք տաղանդավոր և մոտիվացված անհատների՝ մեր թիմին միանալու համար: Եթե ​​Դուք հետաքրքրված եք տիեզերքի ուսումնասիրությամբ և ցանկանում եք դառնալ դինամիկ և նորարարական թիմի մասը. 

bottom of page