top of page

Genes4Mars ֊ Տիեզերագնացների առողջության և կատարողականության կենսամարկերների որոնում և մոնիթորինգ

   


© A. Arakelyan –Russian-Armenian University of Yerevan

  

Տիեզերական երկարաժամկետ առաքելությունները սերտորեն կապված են տիեզերագնացների  առողջությանը վտանգող հանգամանքների հետ։ Ենթադրվում է, որ նման առաքելությունները կարող են հանգեցնել աշխատունակության վատթարացմանը և բացասական ազդեցություն ունենալ սրտանոթային համակարգի վրա:

Genes4Mars-ը կօգտագործի անալոգային տիեզերագնացների արյան և մեզի նմուշները՝ պարզելու, թե արդյո՞ք կան փոփոխություններ գեներում, որոնք կարող են վկայել վերոնշյալ վտանգների մասին: Այդ նպատակով կվերցրվեն փորձանմուշներ տարբեր ժամանակահատվածներում՝ առաքելությունից առաջ, ընթացքում և հետո, այնուհետև կվերլուծվեն լաբորատորիայում: Ռուս-հայկական համալսարանի, Հայաստանի ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Ավստրիայի Լյուդվիգ Բոլցմանի վնասվածքաբանության ինստիտուտի փորձը նպատակ ունի նաև դիտարկելու անալոգային տիեզերագնացների աշխատանքը՝ էլեկտրասրտագրության ավտոմատ վերլուծությամբ, որն արձանագրում է սրտամկանի ակտիվությունը։

Կդիտարկվեն տարբեր էլեկտրասրտագրություններ անալոգային տիեզերագնացների՝ կայանից դուրս արվող ակտիվություններից առաջ և հետո։ Այդ ամենը կուսումնասիրվի անոմալիաներ հայտնաբերելու համար և հետագայում արդյունքները կհամեմատվեն գենոմային հետազոտության հետ։



ՀԱՅԿԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՖՈՐՈւՄ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հեռ.՝ +374 95 171 005

Էլ.հասցե՝ armspaceforum@gmail.com

  • LinkedIn
  • Facebook

Միացիր թիմին

Մենք միշտ փնտրում ենք տաղանդավոր և մոտիվացված անհատների՝ մեր թիմին միանալու համար: Եթե ​​Դուք հետաքրքրված եք տիեզերքի ուսումնասիրությամբ և ցանկանում եք դառնալ դինամիկ և նորարարական թիմի մասը. 

bottom of page