Հույզերի ուսումնասիրությունը, հատկապես երկարատև առաքելությունների ժամանակ և էքստրեմալ պայմաններում, կարևոր ոլորտ է տիեզերական հոգեբանության հետազոտությունների մեջ։ Հույզերն էական ազդեցություն են թողնում տիեզերագնացի աշխատունակության, բարեկեցության և միջանձնային հարաբերությունների վրա։
EIEE-ն ավստրիական տիեզերական ֆորումի՝ Մարդկային գործոնի թիմի գիտափորձն է, որի նպատակն է ուսումնասիրել, թե ինչ հույզեր են ապրում և դրանց հաղթահարման ինչպիսի ստրատեգիաներ են օգտագործում անալոգ տիեզերագնացները առաքելության ընթացքում։ Կուսումնասիրվեն նաև առաքելության ողջ ընթացքում և սթրեսային իրավիճակներում այդ ստրատեգիաների փոփոխությունները։
Առաքելությունից առաջ անալոգ տիեզերագնացները կլրացնեն «Հույզերի կարգավորման հարցարանը» (CERQ) և բաց հարցեր սպասվող առաքելության վերաբերյալ։ Առաքելության ընթացքում նրանք կունենան օրագրեր, որը հարցնում է նրանց հույզերի և կարգավորման ստրատեգիաների մասին։ Առաքելության ավարտից հետո, կկրկնեն «Հույզերի կարգավորման հարցարանը»։ Սա հնարավորություն կտա մանրամասն պատկերացում կազմելու անալոգ տիեզերագնացների հուզական փորձառության և հուզական վիճակի կարգավորման ստրատեգիաների վերաբերյալ առաքելության ողջ ընթացքում։