top of page

ALIX-Տիեզերագնացների տեղորոշման Ինտերֆերոմետրիայի գիտափորձ

ALIX-ը  Նեդերլանդների՝ Ռադբաուդի համալսարանի Ռադիո լաբորատորիայի նախաձեռնած գիտափորձն է: Նպատակը տիեզերագնացների կամ մարսագնացների տեղորոշումն է: Բանն այն է, որ Երկրագնդի վրա օբյեկտի հստակ տեղը հեշտորեն կարող ենք որոշել արբանյակների միջոցով, սակայն Մարսի վրա դա անել հնարավոր չի: Հենց դրա համար էլ պետք է մշակվեն տեղորոշման այլ մեթոդներ: ALIX-ը չի պահանջում բազմաքանակ սարքավորումներ: Այն օգտագործում է շարժական ռադիոհաղորդիչ, համեմատական փարոսներ և ընդունիչ կայանների փոքր ցանց: Շարժական ռադիոհաղորդիչը ուղարկում է ռադիոազդանշան, որը չափվում է ընդունիչ կայանների կողմից: Մինչ նվազագույն երեք կայանները չափում են ազդանշանը, մենք կարողանում ենք հետևել շարժական ռադիոհաղորդչի՝ տարածության մեջ դիրքի փոփոխությանը ժամանակի ընթացքում: Փարոսներն ուղարկում են տարբերվող հաճախականություններով ռադիոազդաննշաններ, որոնք էլ օգնում են գտնել հաղորդչի հստակ տեղը։




bottom of page