AMADEE-24
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ԴԵՊԻ ՄԱՐՍ
ՄԱՐՏ - ԱՊՐԻԼ 2024
AMADEE-24
Հայաստանը հյուընկալելու է Ավստրիական տիեզերական ֆորումի մոտալուտ մարսյան անալոգային առաքելությունը։
Գիտարշավը կիրականացվի Երկրի վրա մարսյան միջավայրի մոդելավորմամբ, որը ղեկավարվելու է Ավստրիայից՝ Աջակցության կետրոնի կողմից։ Բարձր պատրաստվածությամբ անալոգային տիեզերագնացների փոքր խումբը սիմուլյացիոն սկաֆանդրներով տարբեր գիտափորձեր կանցկացնի՝ հիմք նախապատրաստելով մարդկանց և ռոբոտների մասնակցությամբ Մարսի ապագա առաքելությունների համար։
Երկրի վրա մարսյան միջավայրի համանմանությամբ մարդ-ռոբոտ փոխգործակցային ակտիվությունների մոդելավորումը վերածվել է արդյունավետ գործիքի՝ հետախուզական առաքելությունների կառուցվածքի մշակման համար: Դրանք օգնում են՝ հասկանալու մարդու՝ ապագա մոլորակային առաքելությունների առավելություններն ու սահմանափակումները՝ արժեքավոր դառնալով նաև գիտական հեռահար գործունեության կազմակերպման համար՝ վեր հանելով տեխնոլոգիաների և աշխատանքային գործընթացների հնարավորություններն ու սահմանափակումները։
Մարս և Արարատի մարզ
արդյոք այդքան նմա՞ն են
Արարատի մարզի փորձարկման տեղանքն ընտրվել է ՝ Մարսի միջավայրի հետ վերջինիս երկրաբանական և տեղագրական նմանության շնորհիվ։
Նկար 1. Դրսևորվող նմանությունը հատկապես որոշակի հատվածների և շերտավորումների անհարթությունների մեջ է, որոնք ցուցում են ապարների ձևավորմանն ու էրոզիային նպաստող երկրաբանական գործընթացների հնարավոր նմանությունների մասին։
Նկար 3. Երկու միջավայրների ընդհանուր գծերը ցուցում են համադրելի երկրաբանական կոնտեքստի մասին, ինչն էլ ենթադրում է, որ համանման գործընթացներ են ձևավորում լեռնային այս տեղանքները։
Նկար 2. Հատկանշական նմանությունը լանջերի զուգամիտման օրինաչափությունն է, որը ցուցում է երկու տեղանքներում համանման գեոմորֆիկ գործընթացների մասին։
ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի տիեզերական անցյալը. պատմական ակնարկ
Չնայած նրան, որ Հայաստանը կազմել է ԽՍՀՄ բնակչության ընդամենը 1,5%-ը, տիեզերական նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում վերջինիս ներդրումը 30% էր.
-
Ալեքսանդր Քեմուրջյան - Առաջին լուսնագնաց «Լունախոդ 1»-ի առաջատար կոնստրուկտոր. "Prop-M" մարսագնացի նախագծող։ Առաջին մարսագնացները Մարսի վրա վայրէջք են կատարել 1971թ.-ին՝ ՆԱՍԱ-ի Sojourner (1997թ.) առաքելությունից 26 տարի առաջ:
-
Գրիգոր Գուրզադյան «Օրիոն» ուղեծրային աստղադիտակների ստեղծող (1971, 1973): 1973 - 1978 թ.-ին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան, որտեղ իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ։
-
Անդրոնիկ Իոսիֆյան - Էլեկտրամեխանիկայի խորհրդային գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր և տնօրեն. նրա գլխավորությամբ ստեղծվել են «Մետեոր» համակարգի արբանյակները։
ԳԻՏԱՓՈՐՁԵՐ
AMADEE-24 առաքելությունը հիանալի հնարավորություն է ընձեռում.
-
ուսումնասիրելու սարքավորումների վարքագիծը՝ գործառնական շղթայում մարդու միաժամանակյա մասնակցությամբ և նրա կողմից գործիքների օգտագործմամբ (օրինակ՝ սիմուլյացիոն սկաֆանդրների, շարժողական համակարգերի կամ այլնի միջոցով),
-
մշակելու այնպիսի հարթակներ, որոնք թույլ կտան թեստավորելու կյանքի հայտնաբերման երկրաբանական տեխնիկաները, առաքելությունների ընթացքում մարդուն աջակցող ռոբոտացված գործիքները, ինչպես նաև հեռահար աջակցության խմբի՝ բարձր իրավիճակային իրազեկվածության հայեցակարգերը,
-
ուսումնասիրելու անալոգային տեղանքը՝ որպես մարսյան միջավայրի մոդել,
-
ծառայելու՝ որպես կատալիզատոր մոլորակային գիտությունների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման համար,
-
զարգացնելու մարդու մասնակցությամբ մարսյան առաքելությունների կառավարումը՝ ստեղծելով Երկրի Աջակցության կենտրոնի և տիեզերագնացի միջև փոխգործակցության և որոշումների կայացման համընդգրկուն մոտեցման իրատեսական մոդել։
AMADEE
Տիեզերական ոլորտի առաջխաղացում հետազոտությունների և նորարարությունների միջոցով
Մարսի մոդելավորում
Ավստրիական տիեզերական ֆորումի առաջատար հետազոտական ծրագիրը, որը պլանավորված է 2018-2028 թվականների համար: Սա սարքավորումների, աշխատանքային գործընթացների և գիտական հետազոտությունների մշակման մոտեցում է, որն ընկած է մարդ-ռոբոտ փոխգործակցությամբ ապագա մոլորակային առաքելությունների հիմքում։
AMADEE-ն առաքելություն է, որը թույլ է տալիս՝ զարգացնելու ճարտարագիտական նորարարությունները, գիտական առաջընթացը և գործառնական փորձը միավորող ճանաչողական մոտեցում։ Ամեն 2-3 տարին մեկ նոր դաշտային առաքելություն է կազմակերպվում՝ հիմնված նախորդ առաքելությունների վրա։
Մեր գործընկերները տիեզերական հետազոտությունների առաջխաղացման գործում
Մենք աշխատում ենք մի շարք կազմակերպությունների և հաստատությունների հետ՝ հետազոտությունների և նորարարությունների միջոցով տիեզերական ոլորտը զարգացնելու համար: Մեր գործընկերներն են տիեզերական գործակալություններ, համալսարաններ և մասնավոր ընկերություններ: Միացե՛ք տիեզերքն ուսումնասիրելու մեր առաքելությանը:
Ավստրիական տիեզերական ֆորումը մեծ ձեռքբերումներ ունի նաև անալոգային առաքելություններում, ինչպիսին է AMADEE-ն: Այս ծրագրի շրջանակում հենց Երկրի վրա մոդելավորվում են Մարսի պայմաններն ու հասցեագրվում այնտեղ մարդու հնարավոր բնակության հետ կապված մարտահրավերները։
Հայաստանում AMADEE-24-ը հյուրընկալում են Հայկական Օդատիեզերական Գործակալությունը և Հայկական Տիեզերական Ֆորում հիմնադրամը